Մրգերն ու հոգեկան առողջությունը

2023/10/04

Կան բազմաթիվ հետազոտություններ, որոնք վկայում են այն մասին, որ հաճախ միրգ ուտողները ունեն ավելի ցածր դեպրեսիվ և ավելի բարձր մտավոր բարեկեցության մակարդակ: Իսկ ցածրորակ սննդի և կծու խորտիկների հաճախ օգտագործումը  կապված է ցածր մտավոր բարեկեցության, անհանգստության, սթրեսի և դեպրեսիայի բարձր ռիսկի հետ:

 

Հետազոտողները ուսումնասիրել են մրգերի օգտագործման և հոգեբանական բարեկեցության միջև կապը: Նման ազդեցության ամենահավանական մեխանիզմը օրգանիզմում մրգերի բորբոքային գործընթացները նվազեցնելու կարողությունն է: Իհարկե,  քիչ բան է հայտնի այն մասին, թե ինչպես կարող է լավ սնունդը ազդել հոգեկան առողջության և բարեկեցության վրա, սակայն պարզ է, որ աղքատ սննդանյութերի ու կծու խորտիկների հաճախ օգտագործումը կարող են բացասական ազդեցություն ունենալ մտավոր և հուզական առողջության վրա։

Մրգերի հակադեպրեսանտ ազդեցության հիմնական մեխանիզմը բորբոքային գործընթացների նվազումն է: Թեև դեպրեսիա առաջացնող գործոնները բազմաթիվ են, սակայն տասնամյակի հետազոտությունների արդյունքները ապացուցում են դեպրեսիայի և իմունային համակարգի բորբոքային ակտիվացման միջև կապը։

 

Օրգանիզմում բորբոքման խթանիչներ են զտված ածխաջրերն ու բուսական յուղերը, որոնք հաճախ են հայտնաբերվում են գերմշակված մթերքում։ Վերջիններս կապված են դեմենցիայի և հոգեկան առողջության ախտանշանների բարձր ռիսկի հետ: Իսկ մրգերը պարունակում են մեծ քանակությամբ ֆիտոքիմիկատներ, որոնք ունեն հակաբորբոքային և հակաօքսիդանտ ազդեցություն: Ամենատարածված ֆիտոքիմիական խումբը ֆլավոնոիդներն են, որոնք մրգերին հաղորդում են վառ գույն։

 

Բորբոքային ցիտոկինների մակարդակը, սովորաբար, ավելի բարձր է փոփոխական տրամադրություն ունեցող մարդկանց մոտ։ Իսկ այն դեղերը, որոնք մեծացնում են բորբոքային ցիտոկինների քանակը, կարող են որոշ մարդկանց մոտ նույնիսկ դեպրեսիա առաջացնել:

 

Այսպիսով, եթե փնտրում եք բնական կանխարգելիչ միջոցներ՝ ձեր հոգեկան առողջության պահպանման կամ բարելավման համար, ապա մրգերը դարձրեք ձեր սննդակարգի մի մասը:

 

Հիշեք, որ տարբեր մրգերի կանոնավոր օգտագործումը կարող է օգտակար լինել ձեր հոգեկան առողջության համար: Կարևոր է ոչ թե քանակը, այլ հաճախ ու բազմազան մրգեր ուտելը:

 

Տարբեր մրգերի կանոնավոր չափաբաժինների ընդունման լավագույն միջոցը մրգային սմուզիներն են: Մեկ բաժակ ցածր յուղայնությամբ կաթի մեջ ավելացրեք մեկ բաժակ թարմ կամ սառեցված մրգեր և մեկ գդալ սպիտակուցի փոշի․ այս խառնուրդը կօգնի ձեզ նախ՝ առողջ սնունդ ընդունելու, ապա՝ պահպանելու ձեր մտավոր առողջությունը: